Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի ռինգում կհանդիպեն հայ եւ ադրբեջանցի բռնցքամարտիկները


Սանկտ Պետերբուրգում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում մայիսի 3-ին հանդիպելու են հայ մարզիկ Գենադի Մարտիրոսյանը եւ ադրբեջանցի Թահիր Ռզաեւը:

Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականը, նշելով, որ 8-ռաունդանոց մենամարտով ավարտվելու է սանկտպետերբուրգյան մրցաշարը, հաղորդում է, որ Ռզաեւը 31 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 41 հանդիպում, սակայն միայն 5 հաղթանակ է տոնել, մինչդեռ, Մարտիրոսյանն ավելի քիչ փորձ ունի, նա 8 հանդիպում է անցկացրել, որոնցից 7-ն ավարտել է հաղթանակով:

Սանկտ Պետերբուրգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարը կազմակերպել է «3ագուպով» ընկերությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG