Մատչելիության հղումներ

Հայաստանում բնակչության կեսը օրական ծախսում է 2 դոլարից պակաս


ՄԱԿ-ի երեք գործակալությունները՝ Մանկական հիմնադրամը (UNICEF), Զարգացման ծրագիրը (UNDP) եւ Եվրոպայի գծով Տնտեսական հանձնաժողովը (UN Economic Commission for Europe) հրապարակել են համատեղ զեկույց, որի համաձայն, միլիոնավոր մարդիկ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Ըստ զեկույցի, չնայած տնտեսական տպավորիչ աճին, Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի բնակչության կեսն օրական կարող է ծախսել 2 դոլարից պակաս գումար:

Թշվառության պայմաններում նախեւառաջ տուժում են երեխաները: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, Տաջիկստանում եւ Ալբանիայում իրավիճակը աղքատ երեխաների վիճակագրության տեսակետից կարելի է համեմատել աշխարհի ամենահետամնաց երկրներում առկա կացության հետ:

Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ամեն տարի մահանում է մինչեւ 5 տարեկան շուրջ 212 հազար երեխա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG