Մատչելիության հղումներ

logo-print
«Ադրբեջանի նախագահի հետ, հավանաբար, հանդիպում կունենամ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում», - Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուրբաթ օրը ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սանկտ Պետերբուրգում կա միջոցառում եւ [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահողները այսօր փորձում են կազմակերպել նաեւ մեր հանդիպումը», - հավելեց նա:

Սանկտ Պետերբուրգում հունիսի 10-ին տեղի է ունենալու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Խոսելով Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունների մասին` Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Գործընթացը, գիտեք, ակտիվ փուլում չի գտնվում: Արտգործնախարարները հանդիպել են: Երեւի արդեն բոլորը նաեւ հարմարվել են այն իրավիճակին, երբ հանդիպումներից հետո հնչում են կամ ավելի պեսիմիստական, կամ ավելի լավատեսական ինչ-որ հայտարարություններ: Այսօր ավելացնելու բան չունեմ: Վերջին հանդիպումը Օսկանյան – Մամեդյարով ավելի մեղմ մթնոլորտում անցավ, քան նախորդը: Սա արդեն հիմք ծառայեց շատերի համար ավելի մեծ լավատեսություն ունենալու համար: Ես այդքան էլ այս պահին լավատես չեմ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG