Մատչելիության հղումներ

4 հազար վրաստանցիներ ստացել են Հայաստանի քաղաքացիություն


Վրացական «Ալիա» թերթը գրում է, որ 4000 վրաստանցիներ Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել` Ռուսաստան այցելելու ժամանակ խնդիրներից խուսափելու համար:

Բացի այդ, Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի հայ բնակիչներից շատերը Հայաստանում բիզնես ունեն եւ նրանց համար Հայաստանի քաղաքացիություն ունենալը ավելի է դյուրացնում բիզնեսը վարելու գործը:

«Իրավիճակը վատթարացել է վրացական իշխանությունների անուշադրության հետեւանքով, որոնք ավելի շատ պայքարում են շրջանում իրենց ազդեցությունը ուժեղացնելու համար, փոխանակ փորձելու լուծելու սոցիալական խնդիրները», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG