Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը վարկեր ու դրամաշնորհներ է տրամադրելու Սեւանա լճի ավազանում կեղտաջրերի մաքրման ծառայությունը բարելավելուն


Հինգշաբթի օրը Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկային նախարարությունում նախարար Վարդան Այվազյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ենթակառուցվածքների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդ Օբեկը ստորագրեցին 7 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որի նպատակը Սեւանա լճի շրջակայքի հինգ համայնքների կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավումն է:

Ստորագրվեցին նաեւ դրամաշնորհային աջակցության համաձայնագրեր, եւ ծրագրի ընդհանուր գումարը կազմեց 13,5 մլն եվրո:

Վարդան Խաչատրյանը ասաց, որ 2000 թվականից ի վեր Սեւանա լճի մակարդակը հաջողվել է բարձրացնել մոտ 1,9 մետրով: Դեռեւս լուծել չի հաջողվել, սակայն, կեղտաջրերի մաքրման խնդիրը:

«Ըստ էության առաջին էկոլոգիական ծրագիրն է, որը ուղղված է Սեւանի ավազանում չորս խոշոր քաղաքների կեղտաջրերի մաքրմանը` Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սեւան քաղաքներն են եւ Ջերմուկ քաղաքը, որտեղ նույնպես կեղտաջրերը լցվում են Արփա, իսկ Արփայից տեղափոխվում Սեւան», - ստորագրման արարողությունից հետո լրագրողներին ասաց Վարդան Խաչատրյանը: - «Այս ծրագրով մենք այդ քաղաքների համար կունենանք կեղտաջրերի մաքրման կայաններ, որը, մեր կարծիքով, մեկ քայլ է նաեւ Սեւանի ազգային ծրագրի իրականացման համար»:

Ալեքսանդր Օբեկը հույս հայտնեց, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա եւ խոստացավ կրկին գալ Հայաստան եւ «արդյունքների ականատեսը լինել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG