Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Պրահայի գործընթացը» փուլային գործընթաց է»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր ասել է, թե Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում կողմերը շատ սկզբունքների ու հարցերի շուրջ համաձայության են եկել, բայց մի շարք սկզբունքներում դեռեւս լուրջ հակասություններ կան եւ դրա համար բանակցությունները պետք է շարունակվեն:

Նա հիշեցրել է, որ եթե չհաջողվի որեւէ սկզբունքի շուրջ համաձայնության հասնել, ապա մնացած բոլոր սկզբունքները նույնպես կհամարվեն չհամաձայնեցված:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ «Պրահայի գործընթացը» փուլային գործընթաց է:

Նրա խոսքերով, Ադրբեջանի դիրքորոշումը այն է, որ, առաջին հերթին, հայկական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:

Մամեդյարովի խոսքերով, եթե հիմնական սկզբունքները համաձայնեցվեն, մասնագետները համապատասխան ժամանակացույց կկազմեն. - «Թե ինչ հերթականությամբ են ազատագրվելու շրջանները, պարզ կդառնա ժամանակացույցից»:

Անդրադառնալով Լաչինի ու Քելբաջարի շրջաններին, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե այդ շրջանները նույնպես օկուպացված են եւ հայկական ստորաբաժանումները այդ տարածքներից նույնպես պետք է դուրս բերվեն:

Զորքերի դուրս բերելուն հաջորդելու է ենթակառույցների վերականգնումը, ականազերծումը, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը:

Մամեդյարովը հայտարարել է, որ Lեռնային Ղարաբաղը կստանա ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը Ադրբեջանի կազմում եւ այդ հարցի լուծմանը կմասնակցեն Lեռնային Ղարաբաղի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքները:

«Իսկ դրա համար վերաբնակները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը: Միայն դրանից հետո կորոշվի կարգավիճակի հարցը», - ասել է Ադրբեջանի արտգործնախախարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG