Մատչելիության հղումներ

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի սկզբին մտադիր է մեկնել Թբիլիսի, որտեղ քաղաքի կենտրոնում կբացի իր հոր՝ Հեյդար Ալիեւի արձանը:

«Այժմ արձանի կառուցումը մոտենում է ավարտին, հանդիսավոր բացումը տեղի կունենա Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա նախօրեին», - ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Նիկոլազ Նատբուլաձեն:

Հեյդար Ալիեւը ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին, մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 12-ին:

Իլհամ Ալիեւը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ եւ կքննարկի վրաց-ադրբեջանական համագործակցության ընդարձակմանը վերաբերող հարցեր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG