Մատչելիության հղումներ

logo-print
«Ես մեկ օրով եմ եկել Բաքու, որովհետեւ Եվրամիությունը շատ լուրջ է վերաբերվում մամուլի հարցերին», - ասել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սեմնեբին հայտարարել է, որ իրեն խիստ անհանգստացնում է «Ռեալնի Ազերբայջան» եւ «Գյունդելիկ Ազերբաջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆատուլաեւի ձերբակալության լուրը:

«Հուսով եմ, որ այս կարճ ժամանակամիջոցում կարող եմ հարցը քննարկել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ», - ասել է Սեմնեբին: Նրա համոզմամբ, նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կանխելու համար հարկ է չեղյալ հայտարարել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «Զրպարտության մասին» հոդվածը:

APA-ի փոխանցմամբ, Փիթեր Սեմնեբին հայտնել է, որ այս տարվա մայիսի կեսերին մտադիր է մեկնել Լեռնային Ղարաբաղ:

Նախօրեին Բրյուսելում Սեմնեբին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների թեման:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG