Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը պահանջում է հոկտեմբերից սկսել ամերիկյան զորքի դուրսբերումն Իրաքից


Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ, որով նախագահ Ջորջ Բուշից պահանջում է հոկտեմբերից սկսել ամերիկյան զորքի դուրսբերումն Իրաքից:

Ըստ ընդունված նախագծի, զորքերի դուրսբերման գործընթացը պետք է ավարտվի եկող տարվա մարտի 31-ին, ինչից հետո Իրաքում կարող է մնալ միայն փոքր թվակազմով անձնակազմ` ոչ պատերազմական գործողություններ իրականացնելու համար:

Օրինագծով Իրաքի պատերազմի համար լրացուցիչ ավելի քան 124 միլիարդ դոլարի հատկացումը կապվում է վերոհիշյալ պահանջի բավարարման հետ:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Սթեյնի Հոյերն այսպես է հիմնավորել զորքերի դուրսբերման պահանջը. - «Մեր զորքերը ներքաշվել են քաղաքացիական պատերազմի մեջ` առանց կոնկրետ թշնամի եւ հաջողության հստակ ռազմավարություն ունենալու»:

Հանրապետականները խոստանում են սատարել նախագահին, իրենց խոսքերով` «թշնամուն հանձնվելու ժամկետի մասին որոշումը» մերժելու գործում:

Նախագիծը, հավանաբար, Սենատին կներկայացվի հինգշաբթի օրը, իսկ վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում մի քանի օրերի ընթացքում կուղարկվի երկրի նախագահին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG