Մատչելիության հղումներ

Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, հայ - թուրքական հարաբերությունները:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը` անդրադարձ է կատարվել «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությանը, ինչի կապակցությամբ նախարարը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը ներկայացվելիք բանաձեւի վերաբերյալ»:

Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ «Եվրամիության երկրներն ու եվրոպական հանձնաժողովը մեծ նշանակություն են տալիս Հայաստանում ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը», եւ հորդորել է Հայաստանի իշխանություններին` այս ուղղությամբ ձեռնարկել բոլոր միջոցները:

Ի պատասխան` նախարար Օսկանյանը հավաստիացրել է, որ «այսօր կան բոլոր պայմանները ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար»:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքների շուրջ: Սեմնեբին տեղեկացրել է, որ երեկոյան մեկնելու է Բաքու` «մասնակցելու ԶԼՄ-ներին նվիրված խորհրդաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG