Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը


«Քանի որ Կինոյի տունը վերանորոգման մեջ է, չէինք ցանկանում այս տարի փառատոն կազմակերպել, սակայն շատ երկրներից հայտեր ստացանք, ուստի որոշեցինք չհետաձգել», - ասում է փառատոնի ծրագրերի ղեկավար Նինա Օրդոյանը:

Այս տարի հատկապես ակտիվ են Ղրղըզստանի մասնակիցները:
Այբեկ Դայիրբեկովն արդեն Հայաստանում է: Նա դեռեւս միակ մասնակիցն է արտերկրից, ով անձամբ ժամանել է Հայաստան: Սպասվում էր, որ ռուսաստանցի երկու ռեժիսորներ նույնպես կժամանեն Հայաստան, սակայն վերջին պահին պարզվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով նրանք չեն կարող գալ:

Այս տարի փառատոնին 1,5 միլիոն դրամ է տրամադրել մշակույթի նախարարությունը, մեկ միլիոն դրամ` Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: «Այլ հովանավորներ նույնպես եղել են», - ասում է Նինա Օրդոյանը, սակայն դա միջազգային մակարդակի փառատոն կազմակերպելու համար բավական չէ»:

Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա Կինոյի տանը: Փառատոնի փակումը ապրիլի 30-ին է:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG