Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարը դատապարտել է ռադիոկայանի աշխատակցուհուն Իրանից դուրս չթողնելու որոշումը


«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը դատապարտել է ռադիոկայանի թղթակից Փարնազ Ազիմային երեք տարվա ընթացքում Իրանից դուրս չթողնելու՝ երկրի իշխանությունների որոշումը:

Գեդմինը հորդորել է Իրանի իշխանություններին անմիջապես վերադարձնել Ազիմայի անձնագիրը, որպեսզի նա հնարավորություն ունենա վերադառնալ Իրանից դուրս բնակվող իր որդու եւ թոռների մոտ:

Ազիմայի անձնագիրը նրանից վերցվել է հունվարին, երբ նա Թեհրան է ժամանել հիվանդ մորն այցելելու համար: Նրա փաստաբանների վկայությամբ՝ իշխանությունները հայտարարել են, որ «անձնագիրը շուտ չի վերադարձվի, եւ նա Թեհրանում կմնա երկու կամ երեք տարի»:

Ազիման աշխատում է «Ֆարդա» պարսկալեզու ռադիոկայանում, որը համատեղ ղեկավարվում է «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG