Մատչելիության հղումներ

logo-print
Մայիսի 6-7-ը կկայանա Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական այցը Եգիպտոս:

Ինչպես հայտնել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Յուսիֆ էլ-Շարքավին, Կահիրեում Իլհամ Ալիեւը հանդիպումներ է ունենալու Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, վարչապետ Ահմեդ Նազիֆի, խորհրդարանի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի եւ այլ պաշտոնյաների հետ:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ալիեւի այցի շրջանակներում նախատեսվում է Եգիպտոսում Ադրբեջանի նոր դեսպանատան բացման արարողությունը:

Այցի ընթացքում ստորագրվելու են կրթության, երիտասարդության եւ սպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներին, փոստային համակարգին եւ հյուպատոսական հարցերի առնչվող երկկողմ համաձայնագրեր:

Ապրիլի 14-15-ը Եգիպտոս էր այցելել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG