Մատչելիության հղումներ

Անդրադառնալով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում Lեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեւակերպման փոփոխությանը` Պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «ԱզերԹաջ» գործակալության հետ հարցազրույցում ասել է. - «Մենք ընդունել եւ ուղղել ենք մեր սխալը»:

«Զեկույցի նախկին տարբերակում արված հայտարարությունը ճիշտ չէր: Հաշվի առնելով Lեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս փուլը` դա մեր սխալն էր», - պարզաբանել է բանակցություններում ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետը: - «Մենք հիմա մի փուլում ենք, երբ կողմերը բանակցություններ են վարում Lեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի շուրջ: Մենք չենք կարող կանխորոշել կարգավիճակին վերաբերող բանակցությունների արդյունքը»:

Բրայզան հավաստիացնում է, որ «ոչ մեկի ազդեցության տակ չեն ընկել». - «Ոմանք ասում են, որ մենք դա կատարել ենք սփյուռքի ինչ-որ խմբերի ճնշման պատճառով: Դա այդպես չէ»:

Ամերիկացի դիվանագետը ասում է, որ Պետքարտուղարության զեկույցներում հազվադեպ են ուղղումներ եղել. - «Բայց ներկա պահին մենք գտնվում ենք Lեռնային Ղարաբաղի բանակցությունների բացառիկ փուլում»:

Հարցազրույցում նա հավաստիացնում է, որ Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել. - «Անգամ եթե նայեք Պետքարտուղարության պաշտոնական կայքում տեղադրված Ադրբեջանի քարտեզը, ապա կհամոզվեք, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG