Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բրյուսել, որտեղ նույն օրը ելույթ կունենա Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված հիշատակի երեկոյին եւ կհանդիպի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

Ուրբաթ օրը նախարար Օսկանյանը հանդիպումներ կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի, արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:

Ապրիլի 27-29-ը նախարարը ներկա կլինի «Բրյուսել ֆորում 2007»-ին եւ կմասնակցի «Բալթիկ ծովից մինչեւ առավել ընդարձակ Սեւ ծով. նոր եվրատլանտյան մարտահրավեր» թեմայով քննարկմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ֆորումին մասնակցելու են նաեւ Էստոնիայի եւ Լիտվայի նախագահները, Բելգիայի վարչապետը, Վրաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Իսրայելի եւ Կանադայի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG