Մատչելիության հղումներ

logo-print

Կանադայի վարչապետը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ


Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը երեկ հանդես է եկել ուղերձով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով:

«Այսօր մենք հիշում ենք մարդկային կյանքերի ահավոր կորուստները Օսմանյան կայսրության անկման օրերին` 1915 թվականին, մասնավորապես` հայ ժողովրդի կրած սոսկալի տառապանքը», - ասված է ուղերձում: - «Անցած տարի ես հիշեցրել էի, որ Կանադայի խորհրդարանի զույգ պալատները ընդունել են «քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ճանաչող բանաձեւեր: Այս օրը ստիպում է մեզ հիշել, թե ինչու պիտի ամեն բան անենք` երաշխավորելու, որ մերօրյա աշխարհում գերիշխի հանգանքը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների հանդեպ»:

«Այսօր հայկական ու թուրքական ծագում ունեցող կանադացիները ապրում են կողք-կողքի, կիսում են հանդուրժողականության եւ հստակության մեր արժեքները: Մենք հուսով ենք, որ նույն արժեքները կառաջնորդեն Հայաստանին եւ Թուրքիային` զարգացնելու իրենց փոխհարաբերությունները», - ասված է ուղերձում: - «Ձեզ հետ միասին այսօր հիշում եմ անցյալը եւ կիսում ձեր հույսերը` խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա կերտելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG