Մատչելիության հղումներ

«Տոյոտա»-֊ն առաջ անցավ «Ջեներալ Մոթորս֊»-ից


Այս տարվա առաջին եռամսյակում ճապոնական «Տոյոտա» ընկերությունը մեքենաների վաճառքի ծավալով առաջին անգամ առաջ անցավ ամերիկյան «Ջեներալ Մոթորս»֊-ից, որը տարիներ շարունակ պահպանում էր առաջնությունը:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ այս տարվա առաջին երեք ամիսներին աշխարհում վաճառվել է 2,35 միլիոն «Տոյոտա», մինչդեռ «Ջեներալ Մոթորս»֊-ը կարողացել է վաճառել 2,26 միլիոն մեքենա:

«Տոյոտա»֊-ի նման հաջողությունը մասնագետները բացատրում են նրանով, որ բենզինի գների աճի պայմաններում մարդիկ նախընտրում են նվազ ծախսատար ավտոմեքենաներ:

«Կարծում եմ, այս միտումը կշարունակվի, քանզի սպառողը նախընտրում է ավելի քիչ վառելիք օգտագործող եւ շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս հասցնող մեքենաներ»,֊ - ասել է փորձագետ Տացույա Միզունոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG