Մատչելիության հղումներ

logo-print

Տաջիկստանի բնակիչները ծիսակատարությունների վրա պետբյուջեից ավելի են ծախսում


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր պահանջել է «վերջ դնել շքեղ հարսանիքներին եւ այլ ճոխ ծիսակատարություններին, որոնք ծանր բեռ են մարդկանց համար»:

Ըստ նրա հրապարակած տվյալների՝ երկրի բնակչությունը զանազան ծիսակատարությունների վրա տարեկան ծախսում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: «Դա պետական բյուջեից ավելի է»,֊ - փաստել է նախագահը:

Տաջիկստանի առաջնորդը նաեւ արգելել է պետական ծառայողներին իրենց ծառայողական մեքենաներն օգտագործել հարսանիքներին, հուղարկավորություններին եւ այլ ծեսերին մասնակցելու համար` սպառնալով հակառակ դեպքում ազատել նրանց աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG