Մատչելիության հղումներ

Մահացել է Բորիս Ելցինը


Երկուշաբթի օրը կյանքի 77-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը այդ մասին հայտնել են Կրեմլի լրատվական ծառայությունից:

Բորիս Ելցինը Ռուսաստանի Դաշնության նախագահն է եղել 1991-ից մինչեւ 1999 թվականը, երբ ժամկետից շուտ իր լիազորությունները փոխանցեց Վլադիմիր Պուտինին:

ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին:

«Բորիս Նիկոլայի անունն անբաժանելիորեն կապված է ժողովրդավարական Ռուսաստանի կայացման պատմության հետ: Նրա ներդրումն Անկախ պետությունների համագործակցության ձեւավորման գործում ունեցավ առանցքային նշանակություն` պահպանելու եւ ընդլայնելու հետխորհրդային տարածքի պետությունների միջեւ կապերը: Նա կանգնած էր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման նոր փուլի ակունքներում»:

«Անձամբ իմ անունից, հայ ժողովրդի եւ նրա ղեկավարության անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, Բորիս Նիկոլայի հարազատներին եւ մտերիմներին, բոլոր ռուսաստանցիներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG