Մատչելիության հղումներ

logo-print
Երկուշաբթի օրը Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները պայմանավորվեցին համատեղ հետազոտել ուրանի հանքավայրերը Հայաստանի տարածքում:

Համապատասխան պայմանագիրը այսօր Երեւանում ստորագրեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

Խորհրդրային տարիներին կատարված հետազոտություններով, Հայաստանում ուրանի պաշարները գնահատվել են մոտ 30 հազար տոննա: Ըստ Կիրիենկոյի, չի բացառվում, սակայն, որ ներկայումս նախատեսվող հետազոտությունը ավելի մեծ քանակ հայտնաբերի:

Հայաստանի բնապահպանություն նախարար Վարդան Այվազյանը նույն ասուլիսի ընթացքում նշեց, որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք հիմք են դառնում ատոմային էներգետիկայի բնագավառում «նոր մակարդակի հարաբերություններ հաստատելու համար»:

«Հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ հումքի որոնման, հետագայում այն շահագործման համատեղ գործողությունների ծրագիրն է, եւ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման, այդ խնդիրների շրջանակում իրականացվող ծրագիրն է», - ասաց Վարդան Այվազյանը:

Սերգեյ Կիրիենկոն, իր հերթին, ասաց, որ Հայաստանը «կկարողանա եւ իրեն ապահովել, եւ ուրիշներին վաճառել». - «Հումք ներկրողի կարգավիճակից երկիրը կվերափոխվի հումք արտահանողի»:

«Եթե այստեղ հումք կա, ուրեմն տեխնոլոգիական շղթան ամբողջական է դառնում», - հավելեց Կիրիենկոն` հարցի բնապահպանական կողմի վերաբերյալ հավելելով. - «Եթե կիրառվող տեխնոլոգիաները ժամանակակից են, ապա էկոլոգիական վտանգը նվազագույն է»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG