Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցան Նիկոլա Սարկոզին եւ Սեգոլեն Ռուայալը


Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցան կառավարող «Ժողովրդական շարժում» միության թեկնածու, երկրի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը: Ընտրությունների առաջին փուլում, որ անցկացվեց կիրակի օրը, նրանք ստացան, համապատասխանաբար, ընտրողների 31,1 եւ 25,8 տոկոսի ձայները:

Երրորդ տեղում է կենտրոնամետ թեկնածու Ֆրանսուա Բայրուն` 18,5 տոկոս, չորրորդում` աջերի առաջնորդ ժան - Մարի Լը Պենը` 10,5 տոկոս:

«Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր Ֆրանսիայի ժողովուրդը արտահայտեց իր կամքը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը մեր ժողովրդավարության հաղթանակն էր: Մասնակցելով ընտրություններին` Ֆրանսիայի ժողովուրդը արտահայտեց իր ցանկությունը` չթողնելով, որ ինչ-որ մեկը որոշի իր փոխարեն», - քվեարկությունից հետո դիմելով ընտրողներին` ասել է Սարկոզին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG