Մատչելիության հղումներ

Բացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 3-րդ փառատոնը


Ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 20-ը հայ երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրել Օպերային թատրոնի մեներգիչ Բարսեղ Թումանյանին, երգչուհի Աննա Մայիլյանին, Հայաստանի կամերային նվագախմբին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբին եւ Հայաստանի կամերային երգչախմբին: Փառատոնին այս տարի մասնակցելու են նաեւ թավջութակահարներ Դենիս Ժդանովը Գերմանիայից, Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից, ինչպես նաեւ «Պրոմետեո» լարային քառյակը Իտալիայից:

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի գլխավորած գեղարվեստական խորհուրդը եւ փառատոնի կազմակերպիչները նախատեսում են միջազգային երաժշտական փառատոն անցկացնել նաեւ աշնանը՝ գերմանական «Վիլս» փառատոնի հետ համատեղ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG