Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայան. «Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են ինձ հետ համագործակցելու համար»


«Դաշինք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը այսօր պնդել է, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են իր հետ համագործելու պատճառով:

«Ես համոզված եմ, որ Սեֆիլյանի համագործակցությունը ինձ հետ հանգեցրել է նրա ձերբակալությանը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Սամվել Բաբայանը:

«Հայաստանում ամեն քաղաքական ուժ ամեն ամբիոնից հայտարարություն է անում, թե այս իշխանություններին պետք է քշել, ջարդել, կոտորել, բայց որեւէ մեկին չեն ձերբակալել: Ուրեմն ինչ-որ մի բան կա: Դրա տակ, երեւի, թաքնված են Բաբայանի հետ կապված հարցերը»,֊ - կարծիք է հայտնել «Դաշինք»-֊ի ղեկավարը:

Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է անցած տարեվերջին՝ իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG