Մատչելիության հղումներ

«Մեր ժողովրդի մեծամասնությանը հետաքրքրում է մի բան՝ ինչ ենք անելու, ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալու: Դրա միակ ելքն է՝ նախ հեղափոխություն` հոգով, մտքով մինչեւ մայիսի 12֊-ը, իսկ եթե խախտումներ լինեն, այդ հեղափոխությունը հանենք փողոցներ, հանենք հրապարակներ եւ անենք իրական հեղափոխություն, որովհետեւ Հայաստանն այլեւս նահանջելու տեղ չունի», -֊ հինգշաբթի օրը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ «Հանրապետություն» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հանրահայտ դասական երգչուհի Արաքս Դավթյանը կանգնած էր հանրահավաքային հարթակից ներքեւ` ամբոխի մեջ: «Ազատություն» ռադիոկայանին նա ասաց, որ իրեն հրապարակ է բերել Արամ Սարգսյանի ազնվությունը, եւ համոզմունքը, որ «նա ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ծաղկի»:

Չնայած հորդառատ անձրեւին, հանրահավաքը չդադարեց, կուսակցության առաջնորդները հարթակին կանգնած էին գլխաբաց ու առանց հովանոցների: Հանրահավաքայինները պահանջում էին իշխանափոխություն՝ վանկարկելով «Հեռացեք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG