Մատչելիության հղումներ

Այսօր Ժամը 12.45-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցի սկզբնամասում մի խումբ անձինք արձակել են կրակոցներ եւ չպարզված պայթուցիկ սարք են նետել նշված փողոցում գտնվող սրճարանի դիմացի գազոնի ուղղությամբ: Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն Արամ Վարդանյանի նկատմամբ:

Ըստ որոշ տեղեկությունների, Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել են, որ պայթուցիկ է նետվում, եւ փորձել են ատրճանակով պաշտպանվել: Փոխհրաձգության հետեւանքով կոտրված ապակիներից վնասվել է մեկ երեխա:

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են գնացել համայնքի ոստիկանության քննիչները, Էրեբունի համայնքի դատախազը, ոստիկանության Երեւանի վարչության պետը:

Փաստի առիթով համայնքի ոստիկանության քննչական բաժինը հարուցվել է քրեական գործ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները, դրդապատճառները, մասնակից անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ
Արամ Վարդանյանին եւ նրա ընկերներին որպես տուժող հարցաքննում են:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG