Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Հայաստան կժամանի Լատվիայի արտգործնախարարը


Ուրբաթ օրը պաշտոնական այցով Երեւան կժամանի Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Լատվիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, կկատարի ծառատունկ` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի, եւ կայցելի Ցեղասպանության թանգարան:

Շաբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարները հուշագիր կստորագրեն, ինչին կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:

Արտիս Պաբրիկսը այս շաբաթվա ընթացքում այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG