Մատչելիության հղումներ

Պուտինը պարգեւատրել է Սեւ ծովի հատակից հայկական A-320-ի բարձրացման աշխատանքների մասնակիցներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգեւներ է շնորհել հայաստանյան «Արմավիա» ընկերության` անցած տարվա մայիսի 3-ին Սոչիում աղետի ենթարկված A-320 օդանավի բեկորների որոնման եւ Սեւ ծովի հատակից բարձրացման գործողության մասնակիցներին:

Համաձայն Ռուսաստանի նախագահի ապրիլի 16-ի հրամանագրի, պարգեւները շնորհվել են «աղետի ենթարկված օդանավի որոնման եւ բարձրացման գործողության անցկացման ընթացքում դրսեւորած բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հմուտ գործողությունների համար»:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Պատվո շքանշանի է արժանացել առաջին կարգի կապիտան Անդրեյ Մամոնովը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի մեդալ է շնորհվել ծովային եւ գետային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Դավիդենկոյին, Նովոռոսիյսկի նավահանգստի պետ Վլադիմիր Երիգինին եւ նույն նավահանգստի մասնաճյուղի պետ, Սոչիի նավահանգստի նավապետ Վլադիմիր Դերկունովին, վթարային - փրկարարական, նավաբարձրացման եւ ստորջրյա աշխատանքների Նովոռոսիյսկի վարչության տնօրեն Անդրեյ Խաուստովին:

A-320-ի աղետի հետեւանքով զոհվեցին հայկական ավիաընկերության օդանավի բոլոր 113 ուղեւորները, այդ թվում անձնակազմի 8 անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG