Մատչելիության հղումներ

Ի՞նչ է պատահել Գագիկ Ծառուկյանին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր չէր մասնակցում կուսակցության քարոզարշավի շրջանակներում Արարատում եւ Վեդիում ընտրողների հետ հանդիպմանը:

Կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Ծառուկյանը հանդիպումներին չի մասնակցում, քանի որ «խիստ զբաղված գրաֆիկ ունի»:

«Բարգավաճ Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին Վեդիում ասաց, որ Ծառուկյանը հիվանդ է, «խիստ մրսած է, պառկած է», ուստի չի մասնակցում քարոզարշավին: Բոստանջյանի խոսքերով, «լուրջ բան չկա», «մրսածություն է», եւ մի քանի օր անց Ծառուկյանը «կապաքինվի ու կմասնակցի քարոզարշավին»:

Քաղխորհրդի մեկ այլ անդամի` Գոհար Ենոքյանի խոսքերից կարելի էր եզրակացնել, որ Ծառուկյանը այլ հանդիպման է մեկնել:

«Գագիկ Ծառուկյանը մեկն է, իսկ Հայաստանի քաղաքները 150 են: Իսկ ընտրարշավը ընդամենը 30 օր է: Այդ տղան, որ ուզենա իրեն մաս-մաս բաժանի տարածքների վրա, էլի չի հերիքի: Ինքը այնքանով վստահ է, որ Արարատը իր հետ է, որ որոշել է գնալ ուրիշ քաղաքներ», - Արարատի ցեմենտի գործարանի բանվորների հետ հանդիպման ժամանակ ասաց Ենոքյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG