Մատչելիության հղումներ

Ղարաբաղում սկսվում է նախագահության թեկնածուների առաջադրումը


Վաղը Լեռնային Ղարաբաղում սկսվում է նախագահության թեկնածուների առաջադրումը:

Ղարաբաղի արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ մտադիր է որպես թեկնածու մասնակցել հուլիսի 19-֊ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Իր թեկնածությունն է մտադիր առաջադրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանը:

Ղարաբաղում գործող 4 քաղաքական ուժեր՝ Արցախի դեմոկրատական կուսակցությունը, «Ազատ Հայրենիք»-֊ը, Դաշնակցությունը եւ «Շարժում - 88»֊-ը հայտարարել են, որ միասնական թեկնածուի են պաշտպանելու:

Մասիս Մայիլյանի վկայությամբ՝ այդ կուսակցությունները ավարտել են խորհրդակցությունների առաջին փուլը, իսկ միասնական թեկնածուի անունը հայտնի կդառնա խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո:

Գործող նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել գալիք ընտրություններին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG