Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը եւ Հարի Ռեյդը միացել են Հայոց ցեղասպանության բանաձեւի աջակիցներին


ԱՄՆ-ի նախագահի 2008 թվականների ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը եւ Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռեյդը երեկ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի աջակիցներին:

Ինչպես տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից, ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում սենատորներ Ռիչարդ Դերբինի եւ Ջոն Էնսայնի ներկայացրած օրինագիծը պաշտպանողների թիվը ներկայումս 30 է, իսկ ստորին պալատում Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած համանման բանաձեւին աջակցում են 190-ից ավելի կոնգրեսականներ:

Անցած շաբաթ Վաշինգտոնում ունեցած ելույթում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի մեկ այլ առաջատար թեկնածու` սենատոր Բարաք Օբաման, խոստացել էր լրջորեն քննարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագծին միանալու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG