Մատչելիության հղումներ

Միչիգանի համալսարանում կայացել է հանդիպում Ջոն Էվանսի հետ


Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագրերի տնօրինությունը կազմակերպել է հանդիպում Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ:

Էվանսը խոսել է Հայաստանում գալիք ընտրությունների մասին եւ հույս է հայտնել, որ «նախկինից ավելի լավ սկզբունքներով կընթանան ընտրությունները, որովհետեւ խիստ կարեւոր է դա Հայաստանի, երկրի ղեկավարության համար»:

Հայաստանի էներգետիկայի մասին խոսելով` նախկին դեսպանը շեշտը դրել է նոր ատոմակայան ունենալու հարցի վրա եւ ընդգծել Մեծամորի ատոմակայանից առաջիկա մի քանի տարիների ընթացքում հրաժարվելու կարեւորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել մոտ 250 մարդ:

Ջոն Էվանսը Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2006 թվականի սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին պաշտոնապես հեռացել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտից:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG