Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը վաղը սրտի վիրահատության է ենթարկվելու Ամերիկայում


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին վաղը սրտի վիրահատության է ենթարկվելու Քլիվլենդի հիվանդանոցում: Այդ մասին այսօր հայտնել է Պետգրասենյակի խոսնակ Պետրե Մամրաձեն:

Նրա վկայությամբ՝ վարչապետը բժշկական զննման է ենթարկվել, եւ բժիշկները խորհուրդ են տվել նրան վիրահատվել:

«Թեեւ անհապաղ վիրահատության կարիքը չկար, վարչապետը որոշեց վիրահատության ենթարկվել, այլ ոչ թե հետաձգել այն», -֊ ըստ «Կովկասպրես»-֊ի, ասել է Մամրաձեն:

Նա հերքել է Նողաիդելիի հնարավոր հրաժարականի մասին վերջերս Թբիլիսիում շրջանառվող լուրերը:

Քլիվլենդում մի քանի տարի առաջ վիրահատության էր ենթարկվել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG