Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում առաջ անցավ Հայաստանից


Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում առաջ է անցել Հայաստանի հավաքականից, որից տեւական ժամանակ ետ էր:

Ինչպես հաղորդում է day.az ինտերնետային պարբերականը, Ադրբեջանը կտրուկ թռիչք է արձանագրել ՖԻՖԱ-ի ցուցակում` 123-ից բարձրանալով 103-րդ տեղը, մինչդեռ Հայաստանը 119-ից իջել է 127-րդ տեղը:

Ադրբեջանի միավորները 97-ով ավելացել են մարտին Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո:

Ցուցակը գլխավորում է Իտալիան, որին հաջորդում են Արգենտինան եւ Բրազիլիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG