Մատչելիության հղումներ

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում եւ Ուկրաինայում


2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում եւ Ուկրաինայում: Նման որոշում է այսօր կայացրել Քարդիֆում ՈՒԵՖԱ֊-ի գործադիր կոմիտեն:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի հետ մրցակցում էր Իտալիան, ինչպես նաեւ երկրների մեկ այլ զույգ՝ Խորվաթիան եւ Հունգարիան:

Լեհաստանում եւ Ուկրաինայում Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է առաջին անգամ:

«Այս առաջնությունը կարեւոր ուղենիշ կդառնա մեր երկու սլավոնական պետությունների պատմության ընթացքում»,֊ - ասել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխալ Լիստկեւիչը:

«Ուկրաինան եւ Լեհաստանը հնարավորություն կունենան ցույց տալ միլիոնավոր երկրպագուների իրենց քաղաքների անմոռանալի գեղեցկությունը»,֊ - նշել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG