Մատչելիության հղումներ

logo-print

«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը «կֆինանսավորեն որոշակի պաշտոնյաներ եւ օլիգարխներ»


Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քարոզարշավը, ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Սմբատ Այվազյանը, կֆինանսավորեն որոշակի պաշտոնյաներ եւ օլիգարխներ:

«Այսօրվա դրությամբ, իրենք խնդրել են, որ իրենց անունները չտանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Այվազյանը: - «Միգուցե մի 20 օր հետո կարողանանք նրանց անունները տալ` համապատասխան մթնոլորտում: Նրանք հասկանում են, որ երկիրը հստակ կործանման ճանապարհով է գնում: Ճիշտ է վախենալով, դողդողալով` բայց որոշակի ֆինանսական օգնություններ են ցույց տալիս, որ մենք կարողանանք շտաբների հարցը լուծել, կարողանանք մեր վստահված անձերի ուսուցման, քարոզչական որոշակի խնդիրներ լուծել»:

Մեկնաբանելով կուսակցության ղեկավարների հայտարարությունները, որ իրենք ընտրությունների գնում են «հաղթելու ակնկալիքով»` Այվազյանը ասաց. - «Սա նշանակում է, որ կուսակցությունը մանդատի խնդիր չի լուծում... Կուսակցությունը լուծում է երկրում մթնոլորտը փոխելու, իշխանությունը փոխելու, երկրում մարդավայել ապրելու հնարավորություն ստեղծելու խնդիր»:

Այվազյանի կարծիքով, գալիք ընտրություններում «իշխանությունները ընդամենը մի քանի տոկոս ձայն են վերցնելու` իրենց խամաճիկ կուսակցություններով հանդերձ»: Նրա համոզմամբ, ոչ «նախապատրաստվող կեղծիքները», ոչ էլ ընտրակաշառքները չեն ապահովելու իշխանական ուժերի հաղթանակը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG