Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել Ղարաբաղի հարցի լուծմանը»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ֊-ի մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել հարցի լուծմանը:

«Ես 9 տարի նախարար եմ եղել: Դրանից առաջ 5 տարի ես Ղարաբաղի հարցով գլխավոր բանագնացն եմ եղել: Ես տեսել եմ միջնորդների բոլոր առաջարկները: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք երբեք այսքան մոտ չենք եղել»,֊ - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նրա վկայությամբ՝ ներկայումս քննարկվող առաջարկը շատ հավասարակշռված է. - «Այն բոլորին ինչ-որ բան է տալիս եւ մերժում է կողմերի մաքսիմալիստական պահանջները: Դա հավասարակշռված մոտեցում է, եւ մենք հույս ունենք, որ կշարունակենք առաջընթացի հասնել այս փաստաթղթի հիման վրա»:

Նա տեղեկացրել է, որ Վիեննայից մեկնելու է Բելգրադ, որտեղ հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցին:

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին` արտգործնախարարն ասել է.֊ - «Սա լրջագույն քննություն է Հայաստանի ժողովրդավարության համար, եւ ես խորապես համոզված եմ, որ մենք միասին՝ կառավարությունը, ընդդիմությունը, հանրությունը եւ ԵԱՀԿ-֊ն, իրոք, կարող ենք անցկացնել նորմալ ընտրություն, որը մեծ ներդրում կլինի Հայաստանի հետագա ժողովրդավարական գործընթացն ապահովելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG