Մատչելիության հղումներ

Մոսկվայում երեկ դանակահարված Կարեն Աբրահամյանը մահացել է


Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան վարչական օկրուգում սափրագլուխների հարձակման զոհ դարձած 46-ամյա Կարեն Աբրահամյանը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Մոսկվայի դատախազության անանուն աղբյուրը:

Դանակահարված Կարեն Աբրահամյանին միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել էին երեկ երեկոյան եւ տեղափոխել հիվանդանոց: Դեռ գիտակից վիճակում գտնվող Աբրահամյանը ոստիկաններին պատմել էր, որ իր վրա հարձակվել էին սեւազգեստ, սափրագլուխ, զինվորական սապոգներով երեք երիտասարդ: Ազգայնամոլները ծեծել են Աբրահամյանին, ապա մի քանի անգամ դանակահարել:

Մոսկվայի Գագարինսկի շրջանի դատախազությունը հարուցել է քրեական գործ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի, հարձակվողներից երկուսն արդեն ձերբակալվել են: Նրանք ասել են, թե Աբրահամյանի վրա հարձակվել էին` թալանելու նպատակով:

Աբրահամյանը Մոսկվայի սքինհեդների արդեն երկրորդ հայ զոհն է այս տարվա ընթացքում: Հունվարին սպանվել էր 16-ամյա Արթուր Մարտիրոսյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG