Մատչելիության հղումներ

Մեծ աղմուկ` համբույրի պատճառով


Գիրն ու Շեթին Նյու Դելիում մասնակցում էին բարեգործական միջոցառմանը` ուղղված ՁԻԱՎ-ի դեմ պայքարին:

Բարկացած հնդիկները բողոքի կոչերով դուրս են եկել Մումբայի փողոցները եւ այրել Ռիչարդ Գիրի նկարներով պաստառները:

Հնդիկները հայտարարել են, որ համբուրելով Շեթիի ձեռքը եւ այտը, դերասանը ոտնահարել է իրենց ազգային սովորույթները: Դերասանուհին իր հերթին փորձել է հարթել իրավիճակը` կոչ անելով իր հայրենակիցներին ընդունել, որ համբուրվելը միայն Հնդկաստանում է դատապարտելի, մինչդեռ Գիրի համար դա «ամենօրյա զբաղմունք է»:

Մեծ աղմուկ բարձրացրած համբույրի տեսարանը հնդկական հեռուստաընկերությունները պարբերաբար ցուցադրում են, իսկ թերթերի առաջին էջերին դարձյալ Ռիչարդ Գիրն է` հնդկուհուն համբուրելիս:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG