Մատչելիության հղումներ

Վոյցեխ Յարուզելսկին կկանգնի դատարանի առջեւ


Լեհաստանի նախկին ղեկավար, գեներալ Վոյցեխ Յարուզելսկիին մեղադրանք է առաջադրվել կոմունիստական վարչակարգի օրոք հանցագործություններ կատարելու մեջ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Յարուզելսկիի եւ սոցիալիստական Լեհաստանի եւս 8 կուսակցական եւ պետական գործիչների դեմ մեղադրանքներ պարունակող փաստաթղթերը Վարշավայի շրջանային դատարան է ուղարկել Կատովիցեի Ազգային հիշատակի ինստիտուտը:

84-ամյա Յարուզելսկին մեղադրվում է «հանցագործություններ կատարելու նպատակ հետապնդող զինված բնույթի հանցավոր կազմակերպություն ղեկավարելու» մեջ. Ազգային հիշատակի ինստիտուտը այդպես է որակել Ազգային փրկության ռազմական խորհուրդը, որին Լեհաստանի ազգային խորհուրդը փոխանցել էր իշխանությունը 1981 թվականի դեկտեմբերի լույս 13-ի գիշերը ռազմական դրություն հայտարարելուց հետո:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Յարուզելսկիին եւ նրա համախոհներին, որոնց թվում է ներքին գործերի նախկին նախարար, գեներալ Չեսլավ Կիշչակը, սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG