Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պարտականություններն ստանձնելու կապակցությամբ: Մենք կիսում ենք Ձեր վիշտը նախկին վարչապետ, Ձեր լավ բարեկամ եւ գործընկեր Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Սպասում ենք մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին եւ ակնկալում, որ Դուք Ձեր նպաստը կբերեք այդ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ եւ արդար անցկացնելու գործին, ինչը լուրջ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG