Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը հավակնում է առնվազն «հարաբերական մեծամասնության»


Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավակնում է ապագա Ազգային ժողովում ստանալ համամասնական տեղերի առնվազն հարաբերական մեծամասնությունը:

«Վստահ ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը կհաղթահարի ինքը իր համար դրած նշաձողը: Այսինքն` բացարձակ մեծամասնություն` արդար ընտրությունների դեպքում, եւ հարաբերական մեծամասնություն` որոշակի անհավասար պայմանների դեպքում», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց կուսակցության նախընտրական շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պարզաբանելով, որ նկատի ունի համամասնական ցուցակներով բաշխվելիք պատգամավորական տեղերը. - «Խոսքը համամասնական ընտրակարգով ընտրվելու մասին է. 51-ը 90-ից, կարծեմ որ, մեծամասնություն է»:

Խուրշուդյանը հնչեցրեց իրենց մտահոգությունները` կապված իրավապահների գործողությունների հետ. - «Մոտեցել են, ասել են` իսկ դուք իրավո՞ւնք ունեք, որ քարոզարշավ եք անցկացնում: Կան խոչընդոտներ նաեւ Երեւանում` տեղական համայնքներում` կապված սահմանված տեղերում մեր պաստառները, քարոզչության նյութերը փակցնելու հետ»:

Ընդհանուր առմամբ, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, կուսակցությունը գոհ է «այցելությունների արդյունավետությունից». - «Ոգեւորությունը մեծանում է, քաղաքական ակտիվությունը մեծանում է... Այս տեմպով եթե շարունակվի, մենք վստահ ենք, որ ընտրությունների ժամանակ բավական մեծ ակտիվություն կլինի»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG