Մատչելիության հղումներ

Երեւան կժամանի ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական պատվիրակությունը


Հինգշաբթի օրը Երեւան է ժամանելու ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ)` Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման պատվիրակությունը` Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահ Անատոլի Տորշինի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի գլխավորությամբ:

Հայաստանը Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը նախատեսված են պատվիրակության հանդիպումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Հանրապետական, Դաշնակցություն, Միավորված աշխատանքային կուսակցություն, «Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ուրբաթ օրը նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Պատվիրակության հանդիպումները կամփոփվեն մամլո ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG