Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը ելույթ կունենա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Վիեննայում ելույթ կունենա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում:

Ակնկալվում է, որ արտգործնախարարն իր ելույթում կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին եւ երկրում իրականացվող բարեփոխումներին:

Վարդան Օսկանյանը երեկ Վիեննայում հանդիպել է Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Ուրսուլա Պլասնիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - ավստրիական երկկողմ հարաբերություններին, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Ուրսուլա Պլասնիկը կարեւորել է ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը եւ տեղեկացրել, որ ավստրիական կողմը մտադիր է մասնակցել ընտրությունների դիտորդական առաքելություններում:

Վարդան Օսկանյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հավատարմությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հարցում, ինչի համար, ըստ նրա, այսօր կան բոլոր նախադրյալները:

(լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Ուրսուլա Պլասնիկ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG