Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ադրբեջանը մտադիր է կանխել ամերիկյան ընկերության անօրինական գործունեությունը Ղարաբաղում»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի դեսպանությունը Վաշինգտոնում «աշխատում է հայերի կողմից օկուպացված Շուշիում ամերիկյան շինարարական ընկերության գործունեությունը կանխելու ուղղությամբ»:

«Մենք գտնում ենք, որ նման գործողությունները հակասում են խաղաղությանը», - day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, ընդգծել է նախարարը:

Համաձայն «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի` անցած շաբաթ տարածած հաղորդագրության, Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ ծրագրված միջոցառումների շարքում մայիսի 8-ի երեկոյան նախատեսված է «ՍԵՄԱ Ասոշիեյթս» (ԱՄՆ) ընկերության մասնագետների կողմից մշակված Շուշիի նոր հատակագծի տեսապրոյեկտում բերդապարսպի վրա:

Մամեդյարովի պնդմամբ, Շուշիի վերականգնման աշխատանքները կողջունվեին, եթե այնտեղ վերադարձած լինեին ադրբեջանցի փախստականները, իսկ այսօր, «երբ ադրբեջանցիները արտաքսված են Շուշիից, այդ նախագիծը չի կարող հավանությամբ ընդունվել Ադրբեջանի կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG