Մատչելիության հղումներ

Իսրայելը նշում է Հոլոքոսթի հիշատակի օրը


Այսօր Իսրայելը նշում է Հոլոքոսթի հիշատակի օրը` ոգեկոչելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների կողմից սպանված շուրջ 6 միլիոն հրեաներին:

Առավոտյան վաղ ամբողջ երկրով մեկ հնչել են շչակները` ազդարարելով Հիշատակի օրվա մասին, եւ ավտոմեքենաները երկու րոպեով կանգ են առել:

Այսօր երկրում արգելված են բոլոր ուրախ միջոցառումները, ռադիոկայանները եւ հեռուստաալիքները չեն հեռարձակում զվարճալի ծրագրեր, դպրոցներում եւ համալսարաններում, բանակում եւ կառավարական հաստատություններում ոգեկոչում են նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակը:

Երուսաղեմի «Յադ Վաշեմ» Հոլոքոսթի թանգարանում կեսօրին սկսվել է «Ամեն մարդ անուն ունի» խորագրով արարողությունը, որի ժամանակ թանգարանի աշխատակիցները կարդում են նացիստների ձեռքով զոհված բոլոր հրեաների անունները:

Նույն թանգարանում է կայանալու Հոլոքոսթի հիշատակի օրվա գլխավոր միջոցառումը:

Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ Լեհաստանում: Այստեղ ծաղկեպսակներ են դրվել Վարշավյան գետտոյում ապստամբության մասնակիցների հուշարձանին, եւ հազարավոր երիտասարդներ մասնակցում են Օսվենցիմի նախկին համակենտրոնացման ճամբարում անցկացվող ամենամյա երթին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG