Մատչելիության հղումներ

Այսօր աշխատանքներն է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը


Երկուշաբթի օրը աշխատանքներն է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) գարնանային նստաշրջանը, որին մասնակցելու համար երեկ Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակության կազմում են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ?ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 18-ին:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին հայտնել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, նստաշրջանի առաջին օրը քննարկվելու է Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցը: Նրա խոսքերով, սպասվում են նաեւ լուրջ քննարկումներ Եվրոպայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի շուրջ:

«Մեր պատվիրակությունը պատրաստել է երկրի պետական եւ ազգային շահերից ելնող մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվելու են Եվրախորհրդի համապատասխան մարմիններին», - ասել է ադրբեջանցի խորհրդարանականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG