Մատչելիության հղումներ

Կթվայնացվեն Մատենադարի ձեռագրերը


Առաջիկա 7 տարիների ընթացքում կթվայնացվեն Երեւանի Մատենադարանում պահվող 14 հազար հայերեն եւ 3 հազար օտարալեզու ձեռագրերը:

Ուրբաթ օրը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը եւ ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի տնօրեն Քոլոմբա Սթյուարտը ստորագրեցին համապատասխան պայմանագիրը:

Համակարգչային այդ շտեմարանները կստեղծվեն բացառապես ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ:

Համագործակցության նախաձեռնության հեղինակը Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն է Երուսաղեմի միաբանությունից, ով նաեւ Վաշինգտոնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատուն է:

«30-40 տարի է հայերը փորձում են մեկ-երկու միլիոն դոլար հավաքել այս գործի համար», - ասաց նա: - «Այս մարդու հետ կապի մեջ մտնելով հաջողության հասանք եւ արդեն սկսել ենք»:

Ծրագրի արժեքը չնշվեց, թեեւ ասվեց, որ կհասնի տասնյակ միլիոնավոր դոլարների: Օգտագործման հեղինակային իրավունքը բացառապես Մատենադարանինն է:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG