Մատչելիության հղումներ

Չեխիայի բնակիչները ցանկանում են, որպեսզի երկիրը կին ղեկավար ունենա: Համաձայն սոցիոլոգիական հարցումների` այսօր Պրահայում հրապարակված արդյունքների, Չեխիայի ընտրողների 82 տոկոսից ավելին ընտրությունների ժամանակ նախապատվությունը կտար գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Միաժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, հարցման մասնակիցները չեն կարողացել նշել կոնկրետ կնոջը, ով համընդհանուր հեղինակություն է վայելում եւ արժանի կլիներ զբաղեցնել նախագահի աթոռը: Օրինակ, այնպիսի ազդեցիկ կին, ինչպիսին երկրի պաշտպանության նախարար Վլաստա Պարկանովան է, կստանար ընտրողների սոսկ 1,5 տոկոսի աջակցությունը:

Չեխիայում նախագահի ուղղակի ընտրություններ չեն անցկացվում. պետության ղեկավարը ընտրվում է խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG