Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակներում նախատեսված են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, վարչապետ Ահմադ Նազիֆի, խորհրդարանի նախագահ Ֆաթհի Սուրուրի, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի եւ Լիգայի անդամ պետությունների դեսպանների հետ:

Հայաստանի նախագահի` Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն երկկողմ համագործակցության մեկ տասնյակ համաձայնագրեր:

Երկուշաբթի օրը նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG