Մատչելիության հղումներ

Գազաֆիկացման մակարդակով Հայաստանը ԱՊՀ֊-ի առաջատարն է


Գազաֆիկացման աստիճանով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ի երկրների շարքում, փաստել է «Էկոնոմիկա ի ժիզն» ռուսաստանյան պարբերականը:

Վերջին տարիներին գազաֆիկացման մակարդակը լեռնային հանրապետությունում աճել է գրեթե 4 անգամ՝ 22-֊ից մինչեւ 84 տոկոս:

Համեմատության համար պարբերականը նշում է, որ Եվրամիության երկրներում գազաֆիկացման աստիճանը կազմում է 86 տոկոս:

«Ընդ որում, հայկական գազային կորպորացիայի ղեկավարությունը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով եւ հավակնոտ նպատակ է հռչակել՝ 2008 թվականի վերջին հասնել Նիդերլանդների մակարդակին»:

Նիդերլանդներում գազաֆիկացման աստիճանը կազմում է 99,9 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG